Ռուսաստանում նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 88․816 դեպք, մահացել է 665 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

5

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 88 հազար 816-ով։ Մահացել է 665 մարդ, ապաքինվել է 29754-ը։

Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 26586 դեպք։ Սանկտ Պետերբուրգում՝ 11 808.

Ռուսաստանի 74 մարզերում հայտնաբերվել է նաև կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը։

--00—ԼՄ