Բրիտանիայի պաշտպանության նախարարը ծանուցել է Մոսկվայում Շոյգուի հետ բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել Է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC հեռուստաալիքը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել Է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC հեռուստաալիքը:

Ավելի վաղ Ուոլեսը Շոյգուին առաջարկել Է հանդիպում անցկացնել Լոնդոնում, հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԱԳ նախարարների եւ պաշտպանության նախարարների «երկու պլյուս երկու» ձեւաչափով գագաթնաժողովում: Ռուսաստանի նախարարն իր պաշտոնակցին առաջարկել Է Մոսկվա ժամանել «ցանկացած հարմար ժամանակ»:

Մեծ Բրիտանիան՝ որպես Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին ժամանակներս մտահոգություն Է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ «ռուսական ագրեսիայի» ուժեղացման» կապակցությամբ եւ նույնիսկ Կիեւ Է ուղարկել ռազմական հրահանգիչների նոր խմբաքանակ, ինչպես նաեւ մատակարարել մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռ: Մոսկվայում հորդորում են դադարեցնել տարածաշրջանի ռազմականացումը: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:

Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում Է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Այդ թեմայով բանակցությունների առաջին փուլը կայացել Է Ժնեւում, հունվարի 10-ին: Դրան հետեւել Է Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Ինչից հետո հունվարի 13-ին կոնսուլտացիաներ են անցկացվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության վիեննական հարթակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ՍԳ