ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գետազատ գյուղի 42-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում:
Հունվարի 25-ին բաժնի քրեական հետախույզների ու ԱԳ և ԸԲԿԲ-ի ծառայողների համագործակցության արդյունքում կասկածվողը Գետազատ գյուղից բերման ենթարկվեց: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Նշանակվել է փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
--00—ԼՄ