Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

«Հայաստանի հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուրդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջեւմ գրել է․

Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին։

Խնդիրն ամենեւին Թուրքիա գնալը չէ, խնդիրը՝ խոսքի բովանդակության մեջ է։
Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով ասել եմ ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։

Ավելին. արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին՝ նշել  եմ, որ խաղաղության հասնելու համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ սրանք ի՞նչ են խոսելու…«խաղաղասիրություն», «ճանապարհների բացում», «ապաշրջափակում»։

Հ.Գ. Ո՞վ կասկածում է, տեսագրությունը կտեղադրեմ։
Բայց կապիտուլյանտների Անթալիայում ելույթ ունենալու օրը, որպեսզի «հպարտ» քաղաքացիները համեմատեն «նախկիններիս» եւ «կապիտուլյանտների» ելույթները տարբերությունը Թուրքիայում։

 

--00--ՍԳ