Փրկարարներն արգելապատնեշին բախված բեռնատարից դուրս են բերել արգելափակված վարորդին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

աին

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hունվարի 27-ին, ժամը 14:49-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ․, ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:

Նշվում է, որ փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

--00--ԱՀ