Սկսվել է Վանո Սիրադեղյանի վերադարձի գործընթաց

Thumbnail
24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ գրեթե 20 տարի հետախուզման մեջ գտնվող ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը Հայաստանում իր փաստաբանների միջոցով սկսել է վերադարձի իրավական հատվածը ապահովող գործընթաց: 

«Վանոն անձամբ է ղեկավարում փաստաբանների աշխատանքը: Վստահ եմ, որ մոտ ապագայում նա կլինի Երևանում», - ասաց մեր զրուցակիցը: 

Սիրադեղյանի գտնվելու մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն չկա, սակայն, ըստ մեր զրուցակցի, բոլոր այն հոդվածներով, որով մեղադրվում է նա, տարածվում է վաղեմության ժամկետը: