ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

փող

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակական կազմակերպություններին տրվող գումարը նվազեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ գործադրին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ կառավարության երեկվա՝ հունվարի 27-ի նիստի ժամանակ է հարցը քննարկվել, բայց այն եղել է չզեկուցվողների շարքում, ավելին՝ որոշման երկրորդ ու երրորդ կետերը «հույժ գաղտնի» են եղել։

Տեղեկացանք, որ կառավարությունը կրճատել է ոչ թե կուսակցություններին, հ/կ-ներին ու արհմիություններին, այլ միայն հ/կ-ներին տրամադրվող աջակցությունը ավելի քան 41 մլն դրամով։

Գործադիրը, սակայն, չի գաղտնազերծել, թե ինչին է ուղղվելու այդ գումարը։ Ենթադրել կարելի է, որ հ/կ-ներից վերցված գումարն օրվա իշխանությունը կարող է տրամադրել իր շահերն ու հեռահար տեսլականներն ամրապնդող որևէ կառույցի։ Այդպիսին կարող է լինել, օրինակ, սահմանադրական փոփոխությունների համար ձևավորված խորհուրդը կամ սիրելի հկ-ները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ