Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր. Գեղամ Նազարյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

Նազարյան

Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը.

«Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով եւ վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը։ Իմ դիպուկահար Աբգարի փոխարեն մեկ այլ հրաշք դիպուկահար Աբգար էր այնտեղ։

Զոհված հրամանատարներին փոխարինել էին վրեժով լցված հրամանատարներ, որոնց երեք բառից չորսը զոհված հրամանատարների մասին էր։

Շնորհավոր բանակ, իմ վիրավոր, բայց աշխարհի ամենաուժեղ բանակ։ Բանակ, Աբգարներ, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք։ Դուք թշնամուն այնպիսի ջարդ եք տվել, որ Ադրբեջանում ինչքան զինվոր կար բոլորին լցրել էին արցախյան ճակատ ու հրամանի դեպքում մենք քայլելով Գյանջա էլ կհասնեին, Մինգեչաուր էլ։

Բանակ՝ շնորհավոր»։

--00—ՄՀ

Տեսանյութեր