Արցախում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

կորն

Հունվարի 27-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից 143-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

--00—ԼՄ