ՌԴ-ն փափուկ ուժի կիրառման հարցում դեռևս զիջում է առաջատար արևմտյան երկրներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

տռռեգտեռգ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ եթերում հարցազրույց է տալիս արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ չորս ռադիոկայանների։

Նախարարը, հարցազրույցի ընթացքում անդրադառնալով հարևանների, ՀԱՊԿ գծով դաշնակիցների, ԱՊՀ շրջանակում գործընկերների հետ հարաբերություններին, ընդգծել է, որ խնդիր կա և ոչ ոք այն չի թաքցնում:

«Եվ մեծամասամբ այդ խնդիրը կապված է այն բանի հետ, որ ԽՍՀՄ կազմից դուրս եկած նորանկախ պետությունները, երկար պատմական ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ ստացել են հնարավորություն ստեղծելու սեփական պետություն՝ ազգային պետություն, ինչն ընդգծվում է: Եվ այստեղ սեփական ազգային ինքնությունը հնարավորինս արագ հաստատելու ձգտումը երբեմն ուղեկցվում է ավելորդություններով: Սա դժվար թե որևէ մեկը հերքի: Եվ այսպես միշտ է լինում, երբ քանդվում են մեծ կայսրություններ»,-ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ թեև այդ ավելորդություններն անխուսափեի են, սակայն ռուսական կողմը ցանկանում է ամեն ինչ անել դրանք կանխելու համար: Այս համատեսքստում նա կարևորել է փափուկ ուժի կիրառումը՝ հավելելով, որ դրա համար ՌԴ-ն պետք է ավելի շատ ռեսուրս տրամադրի, քան ներկայում: Լավրովի խոսքով՝ թեև այս ուղղությամբ աշխատանք տարվում է, սակայն ՌԴ-ն փափուկ ուժի կիրառման հարցում դեռևս զիջում է առաջատար արևմտյան երկրներին:

Այնուհետև Լավրովը նշել է, որ որ որևէ հակասություն չի տեսնում հարևան երկրների էլիտաների հետ բարեկամանական, դաշնակցային և սերտ անձնային հարաբերությունների զարգացման հարցում:

«Մենք պետք է ԱՊՀ շրջանակում ավելի ակտիվ և ավելի բաց քննարկենք մարդու իրավունքների հարցերը, այդ թվում՝ մարդու իրավունքներն էթնիկ տեսանկյունից... օրինակ՝ ռուսները Ղազախստանում, ղազախները Ռուսաստանում, ադրբեջանցիները Հայաստանում և հակառակը, թեպետ այնտեղ այդպիսիք շատ քիչ են մնացել»,-ասել է Լավրովը:

 Նախարարի խոսքով՝ ԱՊՀ երկրների շահերից է բխում, որ բոլոր նորանկախ պետությունների քաղաքացիները մնան այն երկրներում, որտեղ նրանք ծնվել են, ապրում են:

--00--ՍԳ

Տեսանյութեր