«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

հհ

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բանակի օրվա առթիվ  «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։

Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում և դիրքերում։ Մի խումբ այցելել է Արցախ։

--00—ԼՄ