Խոշոր վթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Հասարակական

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 53-ամյա Միքայել Քոթանջյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի  11–րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Ն. Քոթանջյանը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:   

--00--ԿԿ