Հայ-ադրբեջանական սահմանին կրկին կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Հասարակական

Ադրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնել է Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը:

«Կրակոցները գիշերն են հնչել։ Կարճ է տևել, դիրքերի ուղղությամբ են կրակել, տուժածներ չկան»,– ասաց նա։

--00--ԿԿ

Տեսանյութեր