ԵՄ-ն հավանություն տվել Pfizer-ի՝ «Քովիդ-19»-ի բուժման համար նախատեսված դեղահաբերի կիրառմանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

տռռեգտեռգ

Եվրոպական հանձնաժողովն ուրբաթ հավանություն է տվել ամերիկյան Pfizer ընկերության հակավիրուսային դեղահաբին՝ նախատեսված «Քովիդ-19»-ի դեմ պայքարի համար:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, որոշմանը նախորդել է դեղահաբի հաստատումը Եվրոպայի առողջապահական հարցերով վերահսկիչ մարմնի կողմից, որը ԵՄ անդամ երկրներում վիրուսի հուսալի բուժում է խոստանում ապագայում:

ԵՄ գործադիր մարմնի կողմից վերջնական հաստատման մասին հայտարարել է ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը, մինչ տարածաշրջանում ակտիվորեն պայքարում են կորոնավիրուսի արագ տարածվող «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ: 
--00--ՍԳ