Վաղարշապատի N զորամասի զինծառայողները մասնակցել են համաքաղաքային հանդիսավոր միջոցառման

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

․

Բանակի օրվան նվիրված միջոցառումները Վաղարշապատ համայնքում մեկնարկել են ծաղկեպսակի խոնարհմամբ և ծաղկեդրմամբ Արցախյան պատերազմների ընթացքում կյանքը զոհած հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթողներում՝ համայնքապետարանին հարակից պուրակում, Զվարթնոց թաղամասի եղբայրական գերեզմանում և Ոսկեհատ համայնքում։

Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ այնուհետ Կոմիտասի անվան մշակութի պալատում տեղի է ունեցել համաքաղաքային հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Վաղարշապատի N զորամասի զինծառայողները: 

--00--ԱՀ

Տեսանյութեր