Երևանում է ՀՀ-ի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

․

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը, ով Հայաստանի և Արցախի կողքին է եղել դժվարին ու պատասխանատու պահերին։

«Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:

Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր՝ ոչ միայն բարոյապես:

Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր,  նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ:

Նա Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ճարտապետներից էր։

Նրա ջանքերով նաև Լատվիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։

Գործընկերություն, որ վերածվեց ընկերության:

Շնորհակալ եմ, եղբայր:

Հ.Գ. Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

--00--ԱՀ