Փնտրում եմ որդուս դեմ կռված թուրքի/ Որդուս ասացի՝ վե՛ր կաց, կռիվ է/ 30 տարի ճպուռի կյանք վարեցինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, փնտրում է թուրքի, որ մասնակցել է որդու դեմ մարտին՝ իմանալու ճշմարտությունը։ Այդ մասին հերոսի մայրն ասել է «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում:

Կարին Տոնոյանը նաև պատմել է, որ «արհեստական լուրեր» են շրջանառվում, թե ինքն իր որդու հերոսի կոչումը փողով է գնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, միաժամանակ տեղեկացրել է, որ կոչումը, այդուամենայնիվ, չի վերցրել. Մենուայի կինն է խնդրել, որ որդու՝ Սարդուրի ձեռքից չվերցնեն հոր կոչումը:

Կարին Տոնոյանը պատմել է նաև Արցախից ողբերգական լուրն առնելուց հետո Սուրբ Հովհաննես եկեղեցում երևացած տեսիլքի, ինչպես նաև թոռան վրեժի մասին:

Զրույցի շրջանակում անդրադարձ է եղել նաև «5165» շարժման գործունեությանը, Կարին Տոնոյանի՝ վարչապետ դառնալու դեպքում Իլհամ Ալիևի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու «կարողությանը», ինչպես նաև իր՝ աշակերտ լինելու տարիներին «անտես ձեռքով պատրաստվող հայ-թուրքական բախումներին» ու դրա կազմակերպիչներին:

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս, 
01:30 Ապրում եմ 2 նպատակով,
05:03 Գուցե սենսացիոն հայտարարություն անեմ,
08:35 Պատերազմը հասկացրեց՝ սխալվել եմ,
12:40 30 տարի ճպուռի կյանք վարեցինք,
13:46 Արցախ այցելելով էի կորցրածի վրեժը լուծում,
18:45 Ասում են՝ ԱՀ նախագահից գնել եմ Մենուայի կոչումը,
20:55 Հարսս է խնդրել՝ որդու ձեռքից չվերցնեմ հոր կոչումը,
23:08 Թուրքերն ինձ նամակ էին գրել,
25:03 Քրիստոսի նկարն էր, որին նման է Մենուան,
26:50 Թոռս՝ Սարդուրը, կլուծի հոր վրեժը,
29:16 Որպես վարչապետ՝ արժանապատիվ կխոսեի Ալիևի հետ,
32:28 Ալիևին մտքում ասում եմ՝ մի օր կհանդիպենք,
35:50 Հասկացել եմ՝ միաբանում չի լինելու,
38:49 Ասել եմ՝ վե՛ր կաց, Մե՛ն, պատերազմ է սկսվել,
42:25 Սա իմ Գողգոթան է:

Կարևոր մտքերը՝ շեղատառերով.

1.  Չեմ համարում, որ քաղաքականություն եմ մտել, սա ինքնապաշտպանական կռիվ է։ 
2.  Ինչ-որ մեկը անտես ձեռքով պատրաստում էր հայ-թուրքական բախումները։ 
3.  Սուրեն Պապիկյանին անձնական նամակով տեղեկացրել եմ՝ մեծ ցավ է Ձեզ այդ թիմում տեսնելը։ 
4.  Չեմ կարծում՝ մարդն արժեք ունենա, և համագործակցի այս իշխանության հետ։ 
5.  30 տարի ճպուռի կյանք վարեցինք՝ հասկանալով, որ առջևում պատերազմ ունենք։ 
6.  Արմտ․ Հայաստանից վերադառնալիս ամեն անգամ Արցախ էի գնում՝ որպես վրեժ կորցրածի։ 
7.  Նախկին համակարգը խոչընդոտում է նոր առաջնորդական ուժի առաջացմանը։ 
8.  Չգիտեմ՝ հերոս ծնվո՞ւմ են, թե՞ հերոսանում, բայց իմ զավակը հերոս էր, որ կամավոր գնաց Արցախ։ 
9.  Լուրեր են տարածում, թե Արցախի նախագահից փողով գնել եմ Մենուայի՝ հերոսի կոչումը։ 
10.  Ոչ մի մայր հերոս զավակ չի ուզում, իր կենդանի որդուն է ուզում։ 
11.  Երբ գերի է վերադառնում, նրանց մեջ փնտրում եմ Մենուային, չնայած համոզված եմ՝ գերի չէր ընկնի, կսպանեին։ 
12.  Փնտրում եմ թուրք, որ մասնակցել է որդուս դեմ մարտին, իմանալու եմ ճշմարտությունը։ 
13.  Թուրքերը ինձ ճիշտը կպատմեն, քանի որ կեղծելու պատճառ չունեն։ 
14.  Թոռանս կմեծացնեմ վրիժառու․ նա կհանի իր ազգի ու հոր վրեժը։ 
15.  Իմ հերոս զավակի զավակը չի կարող ստրուկ լինել։ 
16.  2018-ին դավադիր ծրագիր իրականացվեց։ 
17.  5 մատի պես գիտեն՝ ամեն օր ինչպես անել, որ ժողովուրդը չմիաբանվի։ 
18.  Աստված տվեց ինձ իմ անձնական հերոսին։ 
19.  Որդիս տենչագին էր պատրաստվում պատերազմին։ 
20.  Չէի ասի՝ թաքնվի՛ր, մի՛ գնա պատերազմի․ իմ որդուն այդպես չէի նվաստացնի։ 

--00—ԼՄ