Երկրաշարժեր Բինգյոլում և Էլազըղում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

երկրաշարժ

Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:49-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։  Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ: 

Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 09։06-ի սահմաններում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել արևելյան Էլազըղ (Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում (3.5 մագնիտուդ ուժգնությամբ)։  Գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Էրզրումում։ 

--00—ՄՀ