Տեղի է ունենում Հայկական պետականության հանձնման արարողություն, որի անունն է խաղաղության դարաշրջան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

տռռեգտեռգ

Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Ռուսաստանն Ուկրաինայի հետ հզոր կայսրություն է, իսկ առանց Ուկրաինայի՝ շատ մեծ պետություն:

Ռուսները գիտակցում են սա և որոշում ունեն լինել մեծ կայսրություն և համաշխարհային քաղաքականության ինքնուրույն բևեռ, պայքարում են դրա համար, պատրաստ են զրկանքների ու զոհողությունների՝ հանուն այդ վեհ գաղափարի:

Հայաստանն Արցախի հետ ուժեղ պետություն է, իսկ առանց Արցախ՝ պետականատիպ միավոր՝ օտար լծի ու տիրապետության տակ:
Գիտակցում ե՞ն սա հայերը՝ չգիտեմ, ցանկանում ե՞ն լինել ուժեղ պետություն՝ գոնե մինչև այս պահը ՈՉ:

Իսկ եթե ազգը հրաժարվում է պետությունից, այն վերցնում են ուրիշները:

Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա հիմա տեղի է ունենում Հայկական պետականության հանձնման հանդիսավոր արարողություն, որի անունը հանձնողները դրել են ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ . . .»,- գրել է Ղազինյանը։

--00--ՍԳ