Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած արցախցիների աջակցության ծրագիրը վերսկսվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել․

«Ի գիտություն Արցախի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 19-ի N 336-Ա որոշման շահառուների.

Սույն թվականի փետրվարի 2-ից վերսկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը:

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով

/Սոֆիա առևտրի կենտրոն/ և ք.Երևան, Աբովյան 9 հասցեով։

Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190»:

--00—ԼՄ