25 հղիություն և 3 ծնունդ. Արցախի ԱՆ-ն ներկայացրել է անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

նորածին

Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է ծնելության խթանումը: Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 31-ին հրավիրված ամփոփիչ  ասուլիսի ժամանակ նշեց, որ հաջողությամբ իրականացվում է անպտղության հաղթահարման ծրագրով նախատեսված աշխատանքները:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի դրույթները, համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի, 2021 թվականին  արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, արդյունքում  առկա է 25 հղիություն և 3 ծնունդ: Ծնվածները տղաներ են: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ։

--00--ԱՀ