ՀՀ պաշտոնյաների Անթալիա մեկնելը գործընթացին դրական երանգ հաղորդելուց բացի այլ բան չի տա. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

 Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպես  նախորդ 25-30 տարիներին, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, մեր երիկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանի ։ Այս մաին Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք երկխոսության գործընթացի մեջ։ Առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում։ Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումն իհարկե բովանդակային շատ հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան ազդակներ, որ գործընթացը բարեհաջող կգնա։ Բայց սա այն հարցերից է, որ միայն մեկ կողմի դիրքորոշումից չի կախված»,- ասաց Միրզոյանը։

--00—ՄՀ