Այսօր Երևանից Ստամբուլ առաջին չվերթով կմեկնի 65, այնտեղից կվերադառնան 30-ից քիչ ուղևոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Փետրվարի 2-ին մեկնարկում են Flyone Armenia ընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթները։ Ժամը 18:00-ին տեղի կունենա ընկերության՝ դեպի Ստամբուլ նախատեսված չվերթը, որը երեկոյան կվերադառնա Երևան։ Այս մասին լրագրողներին ասաց  ավիաընկերության խորհդի նախագահ Արամ Անանյանը։

«Շաբաթական երկու չվերթ ենք անելու։ Առաջիկայում չվերթների թիվը, կարծում ենք, կավելանա»,- ասաց Անանյանը։

Նա հավելեց, որ չվերթները կլինեն երկուշաբթի և ուրբաթ օրերին, հետագայում կավելանա նաև չորեքշաբթին։

--00—ՄՀ

Մանրամասները՝ տեսանյութում։