Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Քրիստոս Սարդետակիսը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

Քրիստոս

Հինգշաբթի օրը 92 տարեկանում մահացել է 1985-1990թթ. Հունաստանի նախագահ Խրիստոս Սարձետակիսը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Proto Thema-ին։

Վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սարձետակիսը դեկտեմբերի 1-ին թոքերի բորբոքմամբ հայտնվել էր Աթենքի «Լաիկո» հիվանդանոցում, իսկ դեկտեմբերի 3-ին տեղափոխվել վերակենդանացման բաժին՝ սուր շնչական անբավարարությամբ։

Սարձետակիսը ծնվել է 1929թ. ապրիլի 6-ին Սալոնիկում, ժանդարմերիայի սպայի ընտանիքում։ 1950թ. ավարտել է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1955-ին սկսել է մասնագիտական գործունեությունը որպես փաստաբան։

1963թ., Սալոնիկում քննիչ աշխատելով, վարել է մի գործ, որը նրան հայտնի է դարձրել ամբողջ Հունաստանում։ 1963թ. մայիսի 22-ին քաղաքի հրապարակում ուլտրաաջ կազմակերպությունների ներկայացուցիչների հանրահավաքից հետո սպանվեց Միասնական ժողովրդավարական ձախ կուսակցությունից  խորհրդարանի պատգամավոր Գրիգորիս Լամբրակիսը։ Սարձետակիսը վարում էր քննությունը՝ չնայած քաղաքական ճնշմանը, որին ենթարկվում էր, քանի որ վկայություններ էին հայտնվել գործին ոստիկանության, կառավարական շրջանակների եւ թագավորական ընտանիքի հանցակցության մասին։ Հետաքննության արդյունքում, որով ապացուցվեց իշխանությունների հանցակցությունը հայտնի ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությանը, երկրի վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը հրաժարական տվեց եւ հեռացավ Հունաստանից։

--00—ՄՀ