Հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Հասարակական

N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները փետրվարի 3-ին անցկացրել են ուսումնական վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Խաղարկվել են պայմանական մարտական իրավիճակում հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման, վիրավոր ծառայակիցների տարհանման գործողություններ։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու ներդաշնակման կարողությունները։

Հասարակական

--00--ԿԿ