Լիլիթ Թումանյանը Հանրային ռադիոյում ավարտում է իր աշխատանքն ու միանում «Քառյակ Մեդիային»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 1, 24News

Thumbnail

Հանրային ռադիոյի ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտում է Հանրային ռադիոյում իր պարտականությունների կատարումը և միանում է «Քառյակ Մեդիային»: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի բարեկամներ,
Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: 

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:

Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:

Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով: Շարունակելի ...»: