Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենա է այրվել․ երկու տուժած հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

շտապ

Փետրվարի 4-ին` ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին:

--00--ԱՀ