«Ալ Ջազիրան» ֆիլմ է նկարահանել Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Thumbnail

Արաբական «Aljazeera.com» գործակալություն պատրաստել է ֆիլմ (Armenia: Mining Out the Leopard) Հայաստանում Ամուլսարի շահագործման հետ կապված խնդիրների մասին: 

«Նոր կառավարությունը եկավ իշխանության գլուխ համընդհանուր լավատեսական այն ֆոնի վրա, որ նոր առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, վերջ կտա տասնամյակներով գոյություն ունեցած կոռուպցիային ու վատ կառավարմանը։

Սակայն նոր վարչակազմն այսօր ունի լուրջ մարտահրավ՝ շարունակե՞լ Ամուլսարի հանքի շահագործման բազմամիլարդանոց նախագիծը, թե՞՝ ոչ»։ 

Հեղինակը նշում է, որ նախագծի գործարկման կողմնակիցները մեծ ներդրումների և նոր աշխատատեղերի խոստում են տալիս, մինչդեռ ակտիվիստների մի խումբ պնդում է, որ ծրագիրը հսկայական վնաս կարող է հասցնել շրջակա միջավայրին և նույնիսկ սպառնալիք  ստեղծել կովկասյան հովազի կենսաարեալի համար։

Ֆիլմն ամբողջության կարող եք դիտել հետևյալ հղումով: