Նախորդ շաբաթ Երևանում գրանցվել է աղիքային վարակների 23 դեպք, ջրծաղիկի՝ 156

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

ջրծ

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:

Նա նշեց նաև, անցած շաբաթվա ընթացքում թունավորումների դեպքեր չեն գրանցվել:

Ինչ վերաբերում է  կորոնավիրուսին, ապա մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է կորոնավիրուսի 15665 դրական դեպք, թե նրանցից քանիսի դեպքում է ախտորոշվել «Օմիկրոն» շտամը, հստակ թիվ չկա:

Մասնագետն անդրադարձավ նաև սուր շնչառական վարակներին ու տեղեկացրեց, որ 52 նման դեպք է գրանցվել: