Մեզ ձայն են տվել խաղաղության դարաշրջան բացելու համար, բայց ունենք կարմիր գծեր, որոնք չեն քննարկվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

«Ասել, թե բուհերը կուսակցականացված են, քանի որ կուսակցական պաշտոնյան այնտեղ պաշտոն է զբաղեցնում, սխալ է, մեծ հաշվով նա ազդեցություն չունի, նոր օրենքով սահմանված է, որ բուհի կողմից առաջադրված անդամները պետք է հավասար լինեն Կառավարության կողմից առաջադրված թեկնածուների թվին, և ոչ մի թևը միանձնյա որոշում կայացնել չի կարող:

Վստահ կարող եմ ասել, որ հիմա բուհերը ապակուսակցական են, ուսանողներն ու դասախոսները չեն բողոքում, որ պարտադրված են կուսակցական դառնալ՝ այլապես բուհից կհեռացվեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Սուրեն Պապիկյանը և Տիգրան Ավինյանն իր որոշմամբ են գնացել  բուհեր, որպեսզի բուհերը պաշտպանեն կուսակցականացումից»։ 

Խոսելով «խաղաղության դարաշրջան»-ի հնարավորության և առկա ռիսկերի մասին՝ պատգամավորը նշեց, որ նախընտրական ծրագրում քաղաքացիներին ասել են, որ «խաղաղության դարաշրջան» են բացելու, և հասարակությունն իրենց ձայն է տվել. 

«Մենք ամեն ինչ անելու ենք այն կյանքի կոչելու համար, բայց մենք ունենք կարմիր գծեր, որոնք չեն քննարկվում», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ