ԱԺ-ն կմասնակցի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Thumbnail

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև գործակցությունը։

Ընդգծվել է բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։