Աշոցքի և Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

ձյուն

Փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Աշոցքի և Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 --00—ՄՀ