Ինձ հաջողվեց հասնել նրան, որ Պուտինը և Զելենսկին ստանձնեն պարտավորություններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տռռեգտեռգ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումների ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցում, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Մակրոնի հայտարարությանը։

Փետրվարի 7-ին Մակրոնը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրանք տևել են ավելի քան հինգ ժամ։ Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ հանդիպումները հնարավորություն տվեցին առաջընթաց գրանցել տարածաշրջանում կայունության և անվտանգության կառուցման գործում», - ասել է Մակրոնը Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ հույսը դնում է Ուկրաինայում հակամարտության կայուն ապաէսկալացման վրա։

«Այս մտքերի փոխանակման արդյունքում ինձ հաջողվեց հասնել նրան, որ Պուտինը և Զելենսկին ստանձնեն պարտավորություններ՝  խստորեն գործել ըստ մինսկյան պայմանավորվածությունների», - հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։

--00--ՍԳ