Նիկոլին չէին բերի, եթե Ժիրոն խաղեր չտար. 2018-ի հեղափոխությունը 2016-ին պետք ա լիներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

«Մի օր մեր տան մեջ սանիկս ասեց՝. քավոր Սեֆիլյան Ժիրոն սիոնսիտ է: Խեղճ հարիֆի գլխին պոպոկ էր, որ ջարդեցի՝ տնից վռնդելով: Հետո իմ մարտական ընկերներից շատերն ինձ ասացին, որ Ժիրոն էլ, Ժիրոյին բերողն էլ նույնը,  ու այդ ասողների հետ կռիվ եմ արել, թե՝ էս ինչ եք ասում՝ չպատկերացնելով հարցի խորությունը»։

Այս մասին 24TV-ի եթերում ասել է  ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

Նրա խոսքով,  2016-ի ՊՊԾ գնդի գրավման օրերին «Ժիրայր Սեֆիլյանը առեղծվածային պայմաններում դուրս է գալիս շատ արագ, հրամանատարն անցնում է արագ գործողությունների և հայտարարում է, որ մենք նեցուկ պիտի ըլլանք Նիկոլ Փաշինյանին»:

Բանախոսի պնդմամբ, Սեֆիլյանը «խաղեր» էր տալիս օրվա իշխանությունների և Փաշինյանի հետ իրենց թիկունքում այլ օրակարգ ունենալով, որի արդյունքը պետք է լիներ իշխանության գալը: Ըստ Մանուկյանի, 2018-ի հեղափոխությունը պետք է տեղի ունենար 2016-ին, սակայն հենց ինքն է խանգարել դրա չիրականացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ