Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ю

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել են հայ-թուրքական բանակցային գործընթացի կարգավորման մասին, ինչպես նաև քննարկել են լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել այդ նպատակով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա  փետրվարի 24-ին՝ Վիեննայում։

--00--ԱՀ