ԱԳՆ տեղակալը Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման առթիվ շնորհավորել է Չինաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին։

Դեսպան Ֆանը շնորհավորել է Մնացական Սաֆարյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ շփումների ակտիվացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խթանմանը, ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ֆանին Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն:

--00—ԼՄ