Դատապարտյալին բերված սառնարանից հայտնաբերվել է հինգ տասնյակից ավելի բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

հեռախոս

Փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից:

հեռախոս

--00—ՄՀ