ՏՏ ոլորտը՝ դպրոցում. Երևանի թիվ 155-ը միացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Thumbnail

Մայրաքաղաքի «Աջափնյակ» վարչական շրջանում գտնվող թիվ 155 հիմնական դպրոցում, որը կրում է բանաստեղծ Լևոն Միրիջանյանի անունը, բացվել է ինժեներական «Արմաթ» լաբորատորիա:

Դպրոցն իր ֆինանսական միջոցներն է ներդրել աշակերտներին ինժեներական գիտելիքների փոխանցման և «Արմաթի» ստեղծման համար:

Հայաստանում ու Արցախում գործում է ավելի քան 250 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ դպրոցականներն անվճար գիտելիք են ստանում, մասնակցում բազմապրոֆիլ զարգացման միջոցառումների ու ծանոթանում ՏՏ ոլորտի հնարավորություններին:

Thumbnail

Դպրոցը նաև նշել է Լևոն Միրիջանյանի ծննդյան 86-ամյակը: Բարձր գնահատելով նրա թողած գրական ժառանգությունը, հայրենասիրական և մարդասիրական գաղափարները՝ բանաստեղծի հիշատակին ամեն տարի առաջին դասարանի սաները հանդիսավոր երդվում են՝ պատվով կրել միրիջանյանական անունը:
Երդման արարողությանը ներկա են եղել նաև քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, բանաստեղծներ, գրող, թարգմանիչ Վաչագան Սարգսյանը, Միրիջանյանի հարազատները։

Thumbnail