Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

ՀՖՖ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-20-ը  մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա

Լենա Անդրիասյան - «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Նորա Եղյան – «Հերոսկիպու լեյդիս»  (Կիպրոս)

Դիանա Գրիգորյան - «Հայասա»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

 

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)

Անի Կարապետյան - «Հերոսկիպու լեյդիս»  (Կիպրոս)

Տատյանա Դոլմատովա - «Ռյազան-ՎԴՎ» (Ռուսաստան)

Լուիզա Ղազարյան - «Փյունիկ»

Դվին Աղաբաբյան - «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»

Կարինե Եղյան - «Հայասա»

Աննա Դալլաքյան - «Հայասա»

 

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան- «Փյունիկ»

Նաիրի Դեր-Մեգերդիչյան

 

Փետրվարի 17-ին և 20-ին՝ ժամը 14։00-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Շենգավիթի մարզադաշտում ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ազգային ընտրանու հետ։

--00—ՄՀ