Արցախի Մարտունու շրջանի զորամասի տարածքում մասնակի այրվել է ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

մեքենա

Փետրվարի 10-ին ժամը 11:25-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի N զորամասի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, ահազանգը ստանալում պես Մարտունու ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասի հրշեջ մեքենան՝ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին, լիկվիդացվել` ժամը 12:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր:

Նախնական տվյալներով այրվել է Մարտունու շրջանի բնակիչին (ծնվ. 1982թ.) պատկանող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը մասնակիորեն:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

--00—ՄՀ