Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

պեկ

Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին:
Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են»:

--00—ՄՀ