Հայ ֆիզիկոսը ճանաչվել է Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

տռռեգտեռգ

Բյուրականի աստղադիտարանից տեղեկացնում են, որ հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանն արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվալան ծառայությունը:

Նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցն արժանացել են առաջին մրցանակին։

Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը, կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր, ինչն իր հերթին որոշվում է տարբեր տեսակի դիտումների միջոցով։

Իրենց աշխատանքում Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե ինչպես վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը:

Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը շնորհվում է 2014թ-ին: Այն տրվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը:

--00--ՍԳ