Վրաստանին ԱԳՆ-ն դիմել է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

 

տռռեգտեռգ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականության պատճառով դիմում է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Կիևի դեսպանատունը, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսությունները անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։ 

«Վրաստանն ուշադիր հետևում է ուկրաինական գործընթացներին։ Մենք մշտական կապի մեջ ենք ինչպես Ուկրաինայի մեր գործընկերների, այնպես էլ գործընկեր երկրների ու գործընկեր կազմակերպությունների հետ: Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է «թեժ գիծ»։ Միևնույն ժամանակ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում մշտական կապի մեջ են երկրի քաղաքացիների հետ և հորդորում են հաշվի առնել ստեղծված անվտանգության ծանր իրավիճակը»։

Վրաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ անդամ երկրներն արդեն կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։ «Ուստի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք հորդորում ենք Վրաստանի քաղաքացիներին կապի մեջ մնալ Վրաստանի դեսպանատան հետ, ինչպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ նյութատեխնիկական ու տեղեկատվական աջակցություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ՍԳ