Անկարան և Բաքուն նոր ռազմական ներխուժման են պատրաստվում, նպատակը Սյունիքն է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Անկարան և Բաքուն նոր ռազմական ներխուժման են պատրաստվում, նպատակը Սյունիքն է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետի համոզմամբ, աշխարհը աչք կփակի, եթե Ադրբեջանը ներխուժի Սյունիք, վերջիններս հազար ու մի հիմնավորում և պատճառաբանություն կարող են գտնել՝ ընդհուպ սիրիահայերին ներկայացնելով որպես ահաբեկիչ կամ էլ ՀՀ-ին մեղադրելով քրդերին աջակցելու մեջ։

Հովհաննիսյանի խոսքով, Թուրքիան ունի այդպիսի փորձառություն և գործարկել է բազմաթիվ երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլուր։ 

Խոսելով Իրանի դիրքորոշման մասին՝ բանախոսը նշեց, որ այնպես չէ, թե Բաքուն և Անկարան չեն կարող պայմանավորվել Իրանի հետ, այդպիսի նախադեպ նույնպես կա։

Մանրամասները՝ տեսանյութում։