ԱՊՀ երկրները Մինսկում քննարկելու են ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

․

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները կքննարկեն ԱՊՀ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու հարցը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:

«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ընթացքում նաև փակ ռեժիմով քննարկվելու է ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը և որոշում կընդունեն», - ըստ «ՌԻԱ»-ի՝ լրագրողներին ասել է Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:

ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահը այլ մանրամասներ չի հայտնել Մինսկում տվյալ հարցի քննարկման վերաբերյալ:

--00--ԱՀ