Լավրովը Բլինքենի հետ զրույցում ընդգծել է համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

․

Փետրվարի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ ռուսական կողմը զրույցի ընթացքում ընդգծել է համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը՝ ինչպես այդ մասին պայմանավորվել էին նախագահներ Վլադիմիր Պուտինև և Ջո Բայդենը փետրվարի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում, Մոսկվայի կողմից Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին փոխանցված անվտանգության երաշխիքների մասին առաջարկների համատեքստում:

«Սերգեյ Լավրովը հատկապես ընդգծել է Վաշինգտոնի և իր դաշնակիցների կողմից ագրեսիվ հրահրվող ագրեսիվ հռետորաբանության անթույլատրելիությունը՝ կոչ անելով պրագմատիկ երկխոսություն վարել Ռուսաստանի կողմից բարձրացված հարցերի ողջ շրջանակի շուրջ՝ շեշտը դնելով անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը», - հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:

--00--ԱՀ