Թուրքիայի պաշտպանության նախարարը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի ժողովին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

թուրքիա

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների ժողովին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ ժողովը տեղի է ունենում ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում:

Նախատեսվում է, որ Աքարն առանձին հանդիպումներ կունենա մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ: Ժողովը բաղկացած է լինելու մի քանի նիստից, որից մեկը նվիրված կլինի ռուս-ուկրաինական լարվածությանը:

--00—ՄՀ