Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կվարի Լուկաշենկոյի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ծրագրվում է քննարկել հարցեր ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության ու դաշնակցության վերաբերյալ, ինչպես նաև եվրոպական անվտանգության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Պուտին-Լուկաշենկո նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սանկտ-Պետերբուրգում:

--00—ՄՀ