Արցախի պետնախարարն այցելել է դատաբժշկական փորձաքննության բյուրո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Հասարակական

Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը միասին այցելել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։ Գործադիր տնօրեն Նելսոն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է 2021թ․ բյուրոյի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։

Այցի շրջանակներում ամփոփվել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, դրանց կատարման տեմպերը և առկա խնդիրները։ Անձնակազմի հետ քննարկվել է բժշկական կադրերի ապահովման, անհրաժեշտ սարքավերումներով համալրման՝ որպեսզի իրականացվեն համապատասխան հետազոտություններ, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր։

Հանդիպման վերջում նախարար Մ․ Հայրիյանը պատասխանել է բուժաշխատողների հուզող հարցերին և տեղում տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացնելիք աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման վերաբերյալ։

--00--ԿԿ