Դադիվանքի որմնանկարների մասին գիրքը Անտոնիա Արսլանը կներկայացվի իտալական Պալացցո Ֆուլչիսի դահլիճում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նկար

Փետրվարի 19-ին Իտալիայի Բելունո քաղաքի Պալացցո Ֆուլչիսի մեծ դահլիճում հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական Անտոնիա Արսլանը կներկայացնի ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի «Դադիվանք. 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու՝ 1297 թվականին թվագրված որմնանկարների պահպանությունն ու վերականգնումը» գիրքը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում  ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Երբ մտածում եմ Դադիվանքի մասին, ուր ինձ բախտ է վիճակվել այցելել, բավական երկար կանգ եմ առնում, որպեսզի ինքս ամբողջ ուժով ընկալեմ դրա անհավատալի մթնոլորտն ու հոգևոր ուժը։ Անմիջապես հիշում եմ գեղեցիկ, գրեթե անմարմին հրեշտակների պատկերները»,- գրել Անտոնիա Արսլանը գալիք գրքի ներածության մեջ։

https://www.amicodelpopolo.it/…/presentazione-del-libro-su…/

--00—ԼՄ